Ներքին 2 տարի առաջ - 08:50 16-11-2023

Ո՛չ պակաս հյուրընկալ է, ո՛չ պակաս սիրուն է մեր Ստեփանակերտից. արցախցիների զգալի մասը Գյումրիում է

Շիրակի մարզում ապաստանած արցախցիների համար Գյումրին նախընտրելի է բնակվելու համար։ Արցախցիներն ասում են՝ նախ քաղաքը հանգիստ է, ապա ավելի մատչելի՝ հանրապետության մյուս քաղաքների հետ համեմատությամբ։

Oragir.News-ի հետ զրույցում արցախցիներն ասում են, որ չնայած Շիրակի մարզը համեմատաբար ցուրտ է Արցախից, բայց իրենցից շատերը պատրաստվում են երկարաժամկետ մնալ մարզում։

«Որ գալիս էինք Գյումրի, ասացին, որ էստեղ ցուրտ է, բայց դեռ չենք զգացել, որ ցուրտ է։ Ընդհանուր առմամբ ո՛չ պակաս հյուրընկալ, ո՛չ պակաս սիրուն քաղաք է մեր Ստեփանակերտից։ Երևանում էլ ենք մնացել մի քանի օր, Ստեփանավանում էլ, բայց չգիտեմ ինչի՝ որոշեցինք, որ երկրորդ քաղաքում ենք մնալու։ Փորձում ենք հարմարվել, ժամանակ չի եղել շրջել ամբողջ քաղաքով, բայց հենց մտանք էս քաղաք, առաջին բանը, որ գրավեց, էդ մարդկային պարզ վերաբերմունքն էր։ Էստեղ մեզ ասում են՝88-ին մենք էլ էինք տունուտեղ կորցրել, ձեզ վատ մի զգացեք, դեռ վատ մարդու չեմ հանդիպել»,- ասում է Արցախից տեղահանված Լոլա Հայրապետյանը։

Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից բռնի տեղահանված Արեգա Սարգսյանն էլ ասում է.

«Մենք էս վերջին երեք տարիները էնպիսի բաների միջով ենք անցել, որ սահմանամերձ բառից վախենում էի։ Մեզ Վարդենիսում էլ տուն առաջարկեցին, Սիսիանում էլ, բայց չուզեցինք...կուշտ ենք արդեն, հանգիստ ապրել ենք ուզում, շատ սովորական մի բան»։

Շիրակի մարզում ապաստանել է 4148 արցախցի՝ 1050 ընտանիք։ Արցախցիների մեծ մասը՝ 703 ընտանիք, 2851 մարդ, տեղավորվել են Գյումրիում։

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում 120 ընտանիք է բնակություն հաստատել, Ախուրյանում՝ 100։

Անի խոշորացված համայնքում 82 ընտանիք, Ամասիայում՝ 26 ընտանիք, Աշոցքում՝ 19։

Շիրակի մարզպետի աշխատակազմից փոխանցում են, որ Շիրակի մարզի դպրոցներում ուսումը շարունակում է 687 աշակերտ, մարզի բուհերում՝ 45 ուսանող։ Ժամանակավոր և մշտական աշխատանքի է տեղավորվել Արցախից բռնի տեղահանված 62 քաղաքացի, ինչպես նաև առաջարկվել է 71 թափուր աշխատատեղ։

Մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են նաև, որ Շիրակի մարզի 24 բուժհաստատություններում հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 2479 անձ, 150 անձի տրամադրվել է անվճար դեղորայք, 46 անձի` ստացիոնար բուժման ուղեգիր, 222-ը ստացել են լաբորատոր-գործիքային հետազոտության ուղեգիր։

Հաշվառվել է 23 հղի, ծննդաբերել՝ 5 կին։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին