Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը
copy image url

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը

Սպորտ 2 ամիս առաջ - 13:20 22-01-2025
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանն առաջադրված էր մեկ թեկնածու` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա ընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում` 4 տարի ժամկետով:

Ընտրությանը ներկա էր Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը։ Ներկա էին նաև այլ ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

Ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, ով օրեր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց՝ «որոշում եմ կայացրել այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու»:

Ամենից շատ դիտված