Կարապետյանի ու Աջապահյանի դաշինքին լուրջ չեմ վերաբերում․ հարցում

Նրանց կարծիքով 3 ամիս առաջ - 22:30 18-01-2025
Հայաստանում նախատեսվում է հասարակական-քաղաքական նոր միավորի ստեղծում: «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ստեղծում են «Համահայկական միասնության խորհուրդ»։

Oragir.News-ն այսօր շրջել է փողոցներում և անցորդներին հարցուղղել․ «Արշակ Կարապետյանն ու Միքայել Աջապահյանը քաղաքական դաշինք են ստեղծում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք»։

Հարցվածների մեծամասնությունը չճանաչեց ո՛չ Արշակ Կարապետյանին, ո՛չ Միքայել Աջապահյանին։ Որոշներն էլ նշեցին, որ ոչ մի ակնկալիք չունեն։
«Ո՞վ են իրենք, ես չեմ ճանաչում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ վստահ չէ, որ որևէ դրական արդյունք կլինի։

«Լուրջ չեմ վերաբերվում Արշակ Կարապետյանին ու Միքայել Աջապահյանին»,- վրդովված ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ ոչ մի ակնկալիք չունի։ «Տեսեք, թե մեր երկրում քանի մարդ կա ու քանի կուսակցություն։ Ինչ ակնկալիք, ոչ մի ակնկալիք էլ չկա»,-պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ