Սպորտ 1 տարի առաջ - 15:24 01-01-2025

Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Նյու Յորքում

Նյու Յորքում ավարտվել է աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը: Տղամարդկանց առաջնությունում չեմպիոններ են դարձել Մագնուս Կառլսենը և Յան Նեպոմնյաշչին։ Եզրափակիչի առաջին երկու պարտիայում հաղթել է Մագնուս Կարլսենը, հաջորդ երկուսում՝ Յան Նեպոմնյաշչին։ Լրացուցիչ երեք պարտիաները շախմատիստները ավարտել են ոչ-ոքի։

Դրանից հետո Կարլսենի առաջարկով որոշվել է չեմպիոնի կոչումը շնորհել երկու գրոսմայստերներին։

Կանանց առաջնությունում հաղթել է չինացի Ցզյու Վենցզյունը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

​​​​​​​Տղամարդկանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել 11-13-րդ հորիզոնականները:

Ստորև ներկայացնում ենք բոլոր հայ շախմատիստների արդյունքները՝

Հայկ Մարտիրոսյան՝ 9 միավոր

Տիգրան Պետրոսյան՝ 7 միավոր

Կարեն Գրիգորյան՝ 6.5 միավոր

Զավեն Անդրիասյան՝ 6.5 միավոր

Ռոբերտ Հովհաննիսյան՝ 6.5 միավոր

Արամ Հակոբյան՝ 6 միավոր

Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր

Էմին Օհանյան՝ 4.5 միավոր

Կանանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 14-24-րդ հորիզոնականները:

Ստորև ներկայացնում ենք բոլոր հայ շախմատիստուհիների արդյունքները՝

Էլինա Դանիելյան՝ 7 միավոր

Աննա Սարգսյան՝ 6.5 միավոր

Մարիամ Մկրտչյան՝ 5.5 միավոր:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի