Ներքին 1 տարի առաջ - 20:47 27-12-2024

Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար կազմում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, Ռաֆայել Գևորգյանը և Կարեն Թամրազյանը, որոնք զբաղեցնում էին ՊԵԿ նախագահի տեղակալների ժամանակավոր պաշտոնը, վերանշանակվել են ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում։