Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 16:15 27-12-2024

Բաքուն վերջնաժամկետ է տվել հայկական կողմը՝ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար

Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025 թվականի հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Ստեփանակերտում մնացած և ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի (ծնված 1954 թ.) դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Աղասյանը մահացել այս տարվա հոկտեմբերի 23-ին։
Նշանակված դատաբժշկական փորձաքննության տվյալներով, ըստ ադրբեջանցիների, 70-ամյա կնոջ մահվան պատճառ է դարձել սիրտ-թոքային սուր անբավարարությունը։ Ըստ Բաքվի, ԿԽՄԿ-ի ադրբեջանական պատվիրակությանը խնդրել են տեղի ունեցածի մասին տեղյակ պահել Աղասյանի ընտանիքի անդամներին ու Հայաստանի պետական մարմիններին։

«Վերջին շրջանում հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական պատվիրակության հետ, սակայն կազմակերպությունը հայտնել է, որ հայկական կողմը չի արագանքել այդ հարցով»,-նշում են ադրբեջանցիները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին