Ներքին 1 տարի առաջ - 00:52 27-12-2024

Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տիգրան Ավինյանը քիչ առաջ ներողություն է խնդրել իր հոր խոսքերի համար, որը առաջարկում է «գեղից Օպելով եկած համբալների համար» (բառերը իրենն են) կարմիր գծերի վճարը դարձնել ֏500 հազար։

Ես կկարողանայի այս տգեղ միջադեպը պատահականություն համարել, ինչպես պարոն Տիգրան Ավինյանն է պնդում, եթե լսած չլինեի, թե ինչպես էր նա բառացիորեն մեկ շաբաթ առաջ հայկական լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, թե ինչպես էր նա ավելի վաղ իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ, եւ այսպես շարունակ։ Ես սա թյուրիմացություն կհամարեի, եթե չհիշեի, թե ինչպես է երկրի ԱԺ նախագահը բառի բուն իմաստով թքում իրեն քննադատող քաղաքացու վրա եւ շարունակում պաշտոնավարել։

Էնպես որ, սա սոսկ պատահականություն չէ, սա, ցավոք, մեր երկրում կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխարհայացքն է, մտածելակերպն ու իրենց իշխանություն շնորհած ժողովրդի հանդեպ վերաբերմունքը։

Ու ո՛չ մի ներողություն չի կարող շտկել այս վիճակը. այս քաղաքն ու այս երկիրը փորձադաշտ չեն, որպեսզի կառավարումից կիլոմետրերով հեռու եւ կասկածելի բարոյական արժեհամակարգ ունեցող տղաներն ու աղջիկները գան ու փորձարկեն իրենց թաքուն երազանքները, իսկ չստացվելու դեպքում՝ ներողություն խնդրեն ու գնան։

Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի, եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա այդ գնահատականը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը