Մամուլ 5 տարի առաջ - 10:30 02-03-2021

ՆԱԽԿԻՆՆԵՐԸ «ՇԱՏ ՀԱՑՈՒՊԱՆԻՐ ՊԻՏԻ ՈՒՏԵԻՆ» ԱՅՍ ԱՄԵՆԻՆ «ՀԱՍՆԵԼՈՒ» ՀԱՄԱՐ․ ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե՛ փետրվարի 25-ին, թե՛, առավել ևս, երեկ Փաշինյանի հրավիրած հանրահավաքներին մասնակցություն ապահովելու համար, ինչպես հայտնի է, գործի էր դրվել ամբողջ վարչական ռեսուրսը՝ նախարարություններ, մարզպետարաններ, համայնքապետարաններ, դպրոցներ, մնակապարտեզներ, այլ պետական հաստատություններ, այս ամենին գումարած՝ իշխանության «սրտի» օլիգարխները: Բայց այնպիսի աննախադեպ ծավալով են վարչական ռեսուրս կիրառել, որ, շատերի համոզմամբ, այս ամենին «հասնելու» համար նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին»: Սակայն մենք անընդհատ տեղեկություններ էինք ստանում, որ պետական կառույցների շատ աշխատակիցներ պարզապես հրաժարվել են ենթարկվել իրենց շեֆերի անօրինական հրահանգներին:

Ավելին, մեր հավաստի տեղեկություններով, շատերը պարզապես ազատման դիմումներ են գրել, որոշ տեղերում կառույցների ղեկավարներն են հոխորտացել, թե չենթարկվողները թող դիմում գրեն, գնան: Սակայն այն բանից հետո, երբ ազատման դիմումների քանակը սպառնալից չափերի է հասել, այդ մասին զեկուցել են Նիկոլ Փաշինյանին, և որոշվել է կտրուկ քայլեր չձեռնարկել, մարդկանց «փշի-փշի» անել, որպեսզի հավել յալ աղմուկ չբարձրանա: «Ասել են՝ դրանց հարցերը հետո կլուծենք, էս ամեն ինչից դուրս գանք, նոր: Առանց այն էլ վիճակներս վիճակ չէ»,փոխանցեց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում