Արտաքին 1 տարի առաջ - 15:02 25-12-2024

Իրանում արհեստական բանականությամբ աշխատող նավթահոր են բացում

Իրանի առաջին նավթային WRFM կենտրոնի բացման հետ մեկտեղ հիմնարար քայլ է արվել առևտրային ինտելեկտի անցնելու և նավթային ոլորտում արհեստական բանականությունը կիրառելու գործում։ Այս մասին հայտարարել է Իրանի գիտության գծով փոխնախարար Հոսեյն Աֆշինը դեկտեմբերի 23-ին երկրի առաջին նավթային WRFM (Well Reservoir and Facility Management) կենտրոնի բացման արարողության ժամանակ։

«Հաջորդ տարի երկրի առաջին նավթահորը, որը կգործարկվի արհեստական բանականությամբ, կտեղադրվի Սեֆեր և Ջոֆայր նավթային շրջաններում»,-հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ խելացի նավթավերամշակման գործարաններ կառուցվում են նաև Իրանի հարավում գտնվող Քեսմ կղզում:

Փոխնախարարը մատնանշել է նավթարդյունաբերության մեջ արհեստական բանականության ներդրմանը ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը.

«Մենք բացում ենք ամենակարևոր բիզնես բանականություններից մեկը»,- ասել է նա՝ հավելելով, որ հաջորդ տարվա ընթացքում կենտրոնում կներդրվի արհեստական բանականություն անհրաժեշտ լուծումներ տալու համար։

Պաշտոնյան ընդգծել է նաև, որ սա երկրի մեծագույն նախագծերից է։ Նման նախագծեր իրականացվում են նաև հարևան երկրներում, օգտագործելով միջազգային առաջատար ընկերությունների միջոցները, իսկ Իրանում դա արվել է բացառապես ներքին հզորությամբ ու ռեսուրսներով։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի