Ներքին 1 տարի առաջ - 22:43 19-12-2024

2025 թվականին գյուղմթերքի շուկայում սպասեք գնաճի․ Բերբերյան

Հայաստանում 2025 թվականի հունվարի 1-ից Շրջանառության հարկի համակարգում փոփոխություն կլինի, ինչը, մասնագետների կանխատեսմամբ, լուրջ հարված է հատկապես շարքային քաղաքացիների համար։

Նիկոլ Փաշինյանն օրերս անդրադարձել էր այս խնդրին և փորձել քաղաքացիներին համոզել, թե դա իրականում ոչ թե իրենց դեմ, այլ իրենց օգտին գործընթաց է։

Փաշինյանը նշում է՝ գործող օրենսդրությամբ առևտրի կետերը որպես հարկ պետք է վճարեն իրենց շրջանառության 5%-ը, եթե իրենց կողմից վաճառվող ապրանքները փաստաթղթավորված չեն, այսինքն՝ եթե որևէ ապրանք վաճառում են, չեն գրել, թե որտեղից են ձեռք բերել, իսկ եթե ցույց են տալիս, թե որտեղից են ձեռք բերել, այդ դեպքում հարկերը կարող են նվազեցվել և հասնել 1.5 տոկոսի:

«Եթե փաստաթղթավորված չի ձեռք բերվող ապրանքը, այդ դեպքում պետք է վճարել 10% հարկ, իսկ եթե փաստաթղթավորված է, ընդհակառակը հարկը մի բան էլ նվազում է և 1,5 տոկոսից դառնում է 1%:»,- հայտարարել էր Փաշինյանը:

Oragir.News-ի հետ զրույցում գյուղատնտես Հրաչ Բերբերյանն ասաց, որ այս փոփոխությունը բերելուէ գնաճի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղմթերքի շուկայում ապրանքի ձեռքբերումը փաստաթղթավորված չէ։

«Վերջին շրջանում փորձում են գյուղմթերքի վրա հարկադրում անել։ Տնտեսությունը բարձիթողի վիճակում է, 2025 թվականին գյուղմթերքի շուկայում սպասեք գնաճի, անպայմա՛ն։

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի աշխատանքը գյուղատնտեսության ոլորտում գնահատում եմ շատ վատ։ Գյուղնախարարությունը ե՞ս փակեցի, պետք է բացվի Գյուղատնտեսության նախարարությունը,արդեն քանի տարի է պայքարում եմ դրա համար։ Ցավոք սրտի, լավ կադրեր չունենք»,- նշեց Բերբերյանը։

Ուշագրավ է, որ Փաշինյանը շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը բացատրել է խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու, թալանվածը և թալանվողը ետ բերելով, բայց իրականում այս փոփոխության ծանր հետևանքները շարքային քաղաքացիները զգալուեն սեփական մաշկի վրա։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել