Ներքին Խոսք 3 տարի առաջ - 21:56 01-04-2023

Սա գյուղատնտեսություն է, թան չէ, ամեն մարդու բան չէ. Բերբերյան

Այս գիշեր եթե գերմաստիճանը հասավ մինչև -5-ի ուրեմն ծիրանի վաղահաս պտղի լուրջ կորուստ կունենանք։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ ջերմաստիճանի անկման պատճառով արդեն ցրտահարություն է եղել և շարունակվելու վտանգ կա։

«Այս ձյունը, որտեղ տեղացել է, ճյուղերի վրա նստել է, այդտեղ հաստատ ցրտակարվել է, տեղեր կա՝ 30 տոկոսի չափով»,- ասաց գյուղատնտեսը և հավելեց, որ բացի ծաղկած ծառերից ցրտահարվել են նաև սածիլները։

«Վնաս կունենան նաև այն գյուղացիները, ովքեր սածիլացում են արել դաշտերում, իրենց սածիլները կփչանան»,- ասաց Բերբերյանը։

Խոսելով ցրտահարությունից բերքը պաշտպանելուց՝ Բերբերյանն ասաց. «Պրակտիկան ցույց է տվել, որ ծխահարումը որոշ չափով է օգնում, լավ կլիներ, որ կառավարությունը ուշադրություն դարձներ ցանցային համակարգի ներդրմանը, որը 2-3 աստիճանով իրոք օգնում է, այսինքն, որ ձյունը գար, ոչ թե ծաղիկի վրա նստեր, այլ ցանցի վրա»։

Հարցրինք գյուղատնտեսին՝ իսկ ինչ պետք է անի գյուղացին՝ կոնկրետ այսօր սպասվող ցրտահարությունից խուսափելու համար, Բերբերյանն ասաց. «Տեր Թոդիկյան մեթոդներից, որ տարիներով եկել է՝ ծխահարումն է մնում, բայց դա, կարծում եմ՝ այդքան էլ լուրջ միջոցառում չէ, որ կարողանանք բերքը փրկել։ Մարդիկ շվարած նստած են, սպասում են։ Այսօր նույնիսկ կարտոֆիլի դաշտերը գնացինք, տեսանք, բայց այնտեղ վտանգ չկար, ինչի համար, համ բույսը գետին չէր բարձրացել և ամենակարևորը դաշտ ցեխոտ չէր, այ եթե դաշտը ցեխոտ լիներ, վտանգ կունենայինք»,- ասաց գյուղատնտեսը։

Համակերպվելով եղած իրավիճակի հետ՝ Բերբերյանն ասաց. «Դե, հիմա այս է, բնակլիմայական պայմաններ են, սա գյուղատնտեսություն է, թան չէ, ամեն մարդու բան չէ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան