Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:35 01-10-2022

Գյուղացուն ասում են՝ խաղող մի մշակեք, եկեք քաղաքում 300.000 դրամ աշխատավարձով աշխատեք. Հրաչ Բերբերյան

Ամեն տարի այս ժամանակաշրջանում այդ խնդիրը մենք ունենում ենք։ Կառավարությունը ոչինչ չարեց, Էկոնոմիկայի նախարարությունը ոչինչ չարեց, միայն ստախոսությամբ են զբաղված։ Գյուղացուն ասում են՝ խաղող մի մշակեք, եկեք քաղաքում 300.000 դրամ աշխատավարձով աշխատեք։ Այս մասին այսօր Oragir news-ի հետ զրույցում ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում խաղողի գնման հարցում գյուղացիներին աջակցելու համար։

Հիշեցնենք, որ վերջերս խաղողագործները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքր դիմաց՝ պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը։

Խոսելով խնդրի արմատների մասին՝ գյուղատնտեսը նկատում է․

«Արատավոր համակարգը, որն այսօր հանրապետությունում վերջին տարիներին գործում է, չի գալիս Նիկոլի ժամանակներից։ Դա գալիս է նախկին նախագահի ժամանակաշրջանից,որ բազմիցս ասել ենք գործարանները պետք է ֆինանսավորվեն կամ սուբսիդավորվեն ցածր վարկային տոկոսներով՝ հաշվի առնելով գյուղացու շահերը։ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մենք պետք է սուբսիդավորենք ոչ թե բանկերին, ոչ թե գործարաններին,այլ խաղող արտադրողներին, հետո մոռացել։ Իրա մոտ տենց բան կա, ինքը ասում, հետո մոռանում է»։

Գյուղացին վաճառում է, գործարաններն էլ ձեռք են բերում։ Գործարաններին շատ հաճախ ձեռնտու չի խաղող ձեռք բերել, այլ էդ վարկային ցածր ռեսուրսներով ձեռք են բերում, հետո ցույց են տալիս խաղողի մթերում, բայց գյուղացու խաղողը իրենց ձեռնտու չի։ Այս մասին շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը։

Այնպես որ ոչինչ չի փոխվել, բնականաբար այդ ընդհարումը պետք է լիներ։

«Չափ ու սահման կա ամեն ինչին։ Պարարտանյութը երեք անգամ թանկացրին, ամեն ինչ բարձիթողի վիճակում է։ Այս տարվա բերքը գյուղացին մշակել է, շատ նյութեր է օգտագործել՝ դիզվառելիք, պարարտանյութ, թունաքիմիկատ։ Երկու, երեք անգամ պակաս գներով փորձում են ձեռք բերել խաղող։ Կամ մի կիլոգրամ խաղողից, որ մի շիշ գինի են ստանում, ինչպես է, որ չորս-հինգ անգամ ինքնարժեքից թանկ է ստացվում։ Սա շատ հեշտ կարելի է կարգավորել, եթե կառավարությունը ցանկություն ունենա։ Ցավոք սրտի, վերջին երեք տարում դրա մասին
խոսում-խոսում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում»,- եզրափակեց Բերբերյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել