Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:57 07-07-2023

Եթե ստացվել է՝ Նիկոլի հետ ամուսնանա, բուսաբուծությունն էլ կստացվի. Հրաչ Բերբերյան

Օրեր առաջ վարչապետի կին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել` իր մշակած բանջարեղենների բույսերից, որոնք արդեն բերքատու են։ Լուսանկարներին կից նա գրել էր. «Բոստանաբուծություն»։



Oragir.News-ի հետ զրույցում «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, որպես գյուղատնտես գնահատելով Աննա Հակոբյանի աշխատանքն, ասաց. «Եթե մարդը ժամանակ ունի մշակաբույսերով զբաղվի, թող զբաղվի, ինչ է եղել»։

Հետաքրքրվեցինք գյուղատնտեսից, թե ինչ եք կարծում, Աննա Հակոբյանի մոտ կստացվի՞ հաջողություններ կգրանցի՝ պատասխանեց. «Եթե ստացվել է՝ Նիկոլի հետ ամուսնանա, դա էլ կստացվի»։

Հարցին, թե գյուղատնտեսությամբ, բուսաբուծությամբ զբաղվելու համար հատուկ հմտություններ և գիտելիքներ անհրաժեշտ չեն, ցանկացած ոք կարո՞ղ է զբաղվել դրանով՝ պատասխանեց. «Բոլորի մոտ էլ կարող է ստացվել, մեկի մոտ վատ, մյուսի մոտ լավ, նայած՝ ինչ գիտելիքներ ունի։ Եթե մարդ մշակաբույսի մշակելու կանոնները գիտի, իհարկե, կհասնի հաջողության»։



Հարցրինք Բերբերյանից, որպես գյուղատնտես Աննա Հակոբյանին ձեզ մրցակից տեսնո՞ւմ եք, հնարավո՞ր է՝ հետագայում շահերի բախում ունենաք՝ պատասխանեց. «Դա չեմ կարող ասել, ասում են՝ արջ է, կերավ՝ կերավ։ Ես գիտեմ, որ Նիկոլը գյուղատնտեսություն չի սիրում, թե Աննան ինչի է գյուղատնտեսությամբ զբաղվում՝ չգիտեմ։ Նիկոլը միակ մարդն էր, որ գյուղնախարարությունը փակել տվեց, թե հիմա հակառակն է զբաղվում ամուսնուն, չգիտեմ»,- ասաց գյուղատնտեսը և ավելացրեց, որ ամուսինը պատասխան է տալու գյուղնախարարությունը փակել տալու համար։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան