Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:48 12-12-2024

Կրասնոդարում դանակահարություն կատարած դպրոցականի ծնողներին կարող են արտաքսել Հայաստան

Ռուսաստանի միգրացիոն իշխանությունները կարող են Հայաստան արտաքսել Կրասնոդարի դպրոցներից մեկում դանակահարություն իրականացրած դպրոցականի ծնողներին: Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրավապահ կառույցներում իր աղբյուրին։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, դանակահարվել էին երկու դեռահաս։ Հարուցվել էր քրեական գործ՝ անփութության և խուլիգանության հոդվածներով։ Այս պահին բոլոր տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից։

Դատարանը մերժել էր խուլիգանության մեջ կասկածվող դպրոցականի ձերբակալությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողությունների արգելումը, օրինակ` նրան չի կարելի դպրոց գնալ և օգտվել համացանցից։

Նրա ծնողների նկատմամբ դիտարկվում է ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ հոդվածի 1-ին մասը (Ռուսաստանի Դաշնությունում մուտքի կանոնների և կացության ռեժիմի խախտում)։

Նշենք, որ նրանք Կուբան են ժամանել Հայաստանից։ Այս հոդվածի խախտումը նախատեսում է վարչական տուգանք՝ մինչև 5 հազար ռուբլի և արտաքսում Ռուսաստանի Դաշնությունից։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները