Ուղիղ եթեր
Ներքին 39 րոպե առաջ - 18:54 28-10-2026

Տիգրան Մեծ փողոցում 4 հոգով տերև են հավաքում, մինչդեռ բակերը անխնամ են

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանում քաղաքային միջավայրի խնամքի խնդիրները շարունակում են հարցեր առաջացնել ոչ միայն կատարվող աշխատանքների, այլև դրանց կազմակերպման ու առաջնահերթությունների վերաբերյալ։

Oragir.News-ն ականատես էր եղել, թե ինչպես ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի չորս աշխատակից Տիգրան Մեծի փողոցում տերևներ են հավաքում մայթին կից՝ առաջին հայացքից առանձնապես աղտոտված չթվացող կանաչ գոտում։

Աշնանային տերևների հավաքումը բնականոն աշխատանք է, սակայն տվյալ իրավիճակը հարց է առաջացնում՝ արդյոք քաղաքային ռեսուրսներն օգտագործվո՞ւմ են առավել անհրաժեշտ տեղերում։

Մինչ որոշ տարածքներում մի քանի աշխատակից միասին մաքրում են համեմատաբար մաքուր կանաչ գոտին, Երևանի բնակելի շենքերի բազմաթիվ բակեր խնամքի և բարեկարգման կարիք ունեն։

Բակերի կանաչ տարածքների խնամքը, սանիտարական վիճակի պահպանումն ու ընդհանուր միջավայրի բարեկարգումը նույնպես քաղաքային կյանքի կարևոր բաղադրիչներ են։ Ստացվում է՝ քաղաքային ծառայությունների ռեսուրսների բավարարության և դրանց բաշխման արդյունավետության հարցերը մնում են օրակարգում։

Եթե աշխատուժի կամ տեխնիկական միջոցների պակաս կա, ապա առավել կարևոր է հասկանալ՝ ինչ չափանիշներով են ընտրվում առաջնահերթությունները։ Իսկ եթե ռեսուրսները բավարար են, ապա ինչո՞ւ են որոշ բնակելի տարածքներ շարունակում մնալ անխնամ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ