Ներքին 4 ամիս առաջ - 17:00 09-04-2026

Իշխանությունը, որը ինքնահաստատվում է դպրոցականի հաշվին, ուժեղ չէ. դա բարոյազուրկ վարքագիծ է. Սամվել Աշոտյան

Oragir.News-ի լրագրողի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Աշոտյանը նշեց, որ իրավապահ մարմինների լռությունը պայմանավորված է վերևից հրահանգների բացակայությամբ։

«Կարծում եմ՝ դատախազությունը պարզապես «տաբու» ունի արձագանքելու, որովհետև վերևից այդ թույլտվությունը չեն տվել։ Նույնը վերաբերում է նաև Մարդու իրավունքների պաշտպանին և արդարադատության նախարարին»,– ասաց նա։

Աշոտյանի խոսքով՝ տեղի ունեցածը ունի նաև կանխարգելիչ բնույթ՝ ուղղված հասարակությանը։

«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ դպրոցականի նկատմամբ կալանքը կիրառվում է ոչ թե որպես խափանման միջոց, այլ որպես պատիժ՝ ցույց տալու համար, որ «կարմիր գծեր» չկան։

Սա նաև ազդակ է բոլոր ակտիվ քաղաքացիներին, թե ինչ կարող է լինել իրենց հետ»,– նշեց նա։

Նրա գնահատմամբ՝ իշխանությունը փորձում է այս կերպ ցուցադրել ուժ, սակայն իրականում հակառակ տպավորությունն է ստեղծվում։

«Իշխանությունը, որը ինքնահաստատվում է դպրոցականի հաշվին, ուժեղ չէ։ Դա խղճուկ և բարոյազուրկ վարքագիծ է»,– ընդգծեց Աշոտյանը։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Աշոտյանը դրանք որակեց՝ որպես հակասական։

«Խոսքերով ասում է՝ «սիրում եմ բոլորիդ», բայց գործերով տեսնում ենք լրիվ այլ պատկեր։ Մարդկանց պետք է գնահատել ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ գործողություններով»,– ասաց նա։

Աշոտյանը նաև հիշեցրեց վերջին տարիների զարգացումները՝ նշելով, որ, իր կարծիքով, դրանք հակասում են հնչեցվող հայտարարություններին։

«Նույն երիտասարդներին, որոնցով եկան իշխանության, հետո ուղարկեցին պատերազմ, և այսօր տեսնում ենք նոր դեպքեր, երբ արդեն դպրոցականներն են հայտնվում նման իրավիճակներում»,– նշեց նա։

Խոսելով եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին՝ Աշոտյանը ընդգծեց, որ այն ևս հակասում է հռչակվող արժեքներին։

«Եթե մարդը հավատացյալ է, պետք է իր վարքով դա ցույց տա։ Սակայն այստեղ մենք տեսնում ենք լրիվ այլ պատկեր»,– ասաց նա։

Նա նաև շեշտեց, որ տվյալ դեպքը տեղի է ունեցել կրոնական կարևոր օրերին, ինչը, նրա կարծիքով, ավելի է խորացնում խնդիրը։

«Այդ օրերը քրիստոնեական արժեքներով ներման և հանդուրժողականության մասին են։ Սակայն մենք տեսնում ենք հակառակ մոտեցում»,– նշեց Աշոտյանը։

Եզրափակելով՝ նա ընդգծեց, որ խնդիրը միայն մեկ անձի մասին չէ։

«Սա արդեն միայն Դավիթի հարցը չէ։ Սա վերաբերում է ամբողջ հասարակությանը և ազատ խոսքի իրացման սահմաններին»,– եզրափակեց Աշոտյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի