Ներքին 1 տարի առաջ - 17:50 12-12-2024

Հրավիրում եմ զրույցի, քանի դեռ Նիկոլը ձեզ չի նստեցրել. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հովիկ Աղազարյան և Հակոբ Ասլանյան, հրավիրում եմ ձեզ սուրճ խմելու և քաղաքական զրույցի:

Պարոնայք պատգամավորներ, ընդդիմադիր դաշտում բոլորը գիտեն, դուք էլ իմացեք, որ ոչ բռնի պայքարի և խաղաղ իշխանափոխության կողմնակից և ջատագով եմ: Կողմնակիցը չեմ իշխանության հենարան պատգամավորների գլուխներ ջարդելու և ինքնադատաստանի:

Ուստի, հրավիրում եմ ձեզ զրույցի, քանի դեռ Նիկոլը ձեզ մանդատից չի զրկել և նստեցրել (շուտով նա դա կանի), իրար հետ մտածենք խաղաղ իշխանափոխության ճանապարհների մասին: Համ էլ կկիսվենք ռեժիմի հետապնդումների փորձով, ես ձեզ նաև կպատմեմ, թե Նիկոլը ձեր գլխին ինչեր կարող է անել և ինչպես պաշտպանվեք:

Ամենայն հավանականությամբ կանտեսեք առաջարկս, բայց դա անելիս հիշեք, որ այսպիսի հնարավորություն հաջորդիվ հավանաբար այլևս չունենաք, ուստի հետո չասեք թե մեզ հետ ոչ ոք չուզեց խոսել, որ ոչ ոք մի խելքը գլխին առաջարկ չարեց:

Հետո, երբ ինքնադատաստանի բաժին դառաք, ես արդեն չեմ կարողանալու ձեզ օգնել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող