Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:19 06-12-2024

Շատերը տեղյակ էլ չեն, թե ինչ է մեր գլխին գալու. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Ալիևի հայտարարության մասին, թե Հայաստանը պետք է սկսի բանակցել «արևմտյան ադրբեջան» կոչված կեղծ միավորի հետ՝ նրանց վերադարձը Հայաստան իրագործելու նպատակով:
Զարմանալի չէ, քանզի Ադրբեջան պետությունը, հանձինս Ալիևի, իր առաջ նպատակ է դրել վերացնել հայկական պետությունը: Նրա բոլոր քայլերը ուղղված են հենց սրան, իր և Թուրքիայի այս օրակարգը իրագործելուն: Կասկած չունեմ, որ Նիկոլների իշխանության ամեն օրը էլ ավելի է դրանց մոտեցնում Հայաստանը վերացնելու ծրագրի իրագործմանը: Վերջին տարիներին հանգել եմ նրան, որ սրանց օրակարգը թշնամու օրակարգի հետ նույնական է: Այլապես չէին անի այն բոլոր հակահայ գործողությունները, որ հիմա անում են:

Այս պայմաններում, ինձ ամենից շատ ցավեցնում և մտահոգում է մեր հայրենակիցների անհաղորդ լինելը, անտարբեր և անպատասխանատու լինելը: Շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ է մեր գլխին գալու, իսկ նրանք, որ տեղյակ են, բայց անհաղորդ, կարծում են, թե հասցնելու են փախչել:

Այս մարդիկ այնքան են կորցրել մտածելու ունակությունը, որ չեն գիտակցում, որ փախչել չեն կարողանալու, իսկ իրենց կուտակած ունեցվածքը մնալու է օտարներին: Դուք դեռ ձեզ հույս տվեք, թե Հայաստանը ՄԱԿ անդամ պետություն է և նրա վերացումը կամ մասնատումը անհնար է: Դուք դեռ ձեզ հույս տվեք. Ուկրաինայի ժողովուրդն էլ նման հույսեր ուներ, կորցրեց Ղրիմը, հաջորդիվ լինելու է Դոնբասն ու մնացյալ այլ տարածքներ:

Նման հույսեր ունեին Իրաքն ու Սիրիան նույնպես, նայեք թե քանի մասի են մասնատվել և փաստացի ինչ վիճակում են:

Այս գրառումը մեղավորներ կարգելու համար չէ: Սա հայրենակիցներիս անտարբերության վիճակից իմացության և պատասխանատվության դաշտ բերելու համար է:

Ինչքան շատ խոսենք սրա մասին այնքան շատ մարդ կսկսի գիտակցության գալ: Խոսեք ու տարածեք այս ամենի մասին անդադար»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը