Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:25 09-12-2024

Շենքեր, բնակարաններ, կայանատեղի, մեքենաներ, 30 մլն կանխիկ, 9.7 մլն եկամուտ. Դավիթ Առուշանյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի ԺՊ-ի թեկնածուների ու նրանց ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ից 10-ը Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարին որոշելու համար անցկավող փրայմըրիզին մասնակցում է 7 թեկնածու․ ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Դավիթ Առուշանյանը, Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը։

Oragir.News-ն այս կապակցությամբ օրերս հայտնել էր, որ փրայմերիզի ամենահավանական հաղթողը հենց Աննա Հակոբյանի ազգականն է՝ Վահագն Մկրտչյանը, որի ունեցվածքը կարող եք տեսնել այստեղ, իսկ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի, նրա կնոջ և մոր հայտարարագրերն այստեղ․

Այսօր կներկայացնենք նաև Գյումրին ղեկավարելու հայտ ներկայացրած ՔՊ-ական մյուս պատգամավորի՝ Դավիթ Առուշանյանի և նրա կնոջ՝ Անի Առուշանյանի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Դավիթ Առուշանյանը հայտարարագրել է բազմաբնակարան 2 շենք՝ համատեղ սեփականությամբ, որոնցից մեկը Երևանի Դավթաշեն, մյուսը՝ Կենտրոն վարչական շրջանում, որոնք նա գնել է 2014 թվականի հունվարի 14-ին և հոկտեմբերի 22-ին, ինչպես նաև ավտոկայանատեղի՝ կրկին համատեղ սեփականությամբ՝ Կենտրոնում, որը գնել է 2014 թվականի նոյեմբերի 18-ին։ Բացի այդ, նա 90 օրից ավելի տիրապետում է ևս 1 բազմաբնակարան շենքի՝ Գյումրիում, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Առուշանյանը հայտարարագրել է 2007 թվականի արտադրության NISSAN և 2010 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենաներ, որոնք նա գնել է 2018 թվականի մայիսի 30-ին և 2016 թվականի հունիսի 8-ին։ Տարեվերջին այս մեքենաները պահպանվել են։

Առուշանյանի բանկային հաշիվներին եղել է 2 մլն դրամ, որը տարեվերջին պահպանվել է։ Նա ունեցել է նաև 13 մլն դրամ, 30 հազար դոլար և 18 հազար եվրո կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 12 մլն դրամ, 25 հազար դոլար և 18 հազար եվրո։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 9 մլն 702.420 դրամ, որը ՀՀ ԱԺ-ից նրա ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 517.220 դրամ։

Պատգամավորի կինը՝ Անի Առուշանյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան Երևանում՝ գնված 2014 թվականի հունվարի 14-ին և հոկտեմբերի 22-ին, ավտոտնակ Երևանում՝ համատեղ սեփականությամբ՝ գնված 2014-ի նոյեմբերի 18-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Գյումրիում՝ գնված 2015 թվականի նոյեմբերի 25-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, վերջինս չի հայտարարագրել։

Անի Առուշանյանի բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել. Վերջինս ունեցել է 1 մլն 200 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել 1 մլն դրամ։

Պատգամավորի կինը եկամուտներ չի հայտարարագրել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց