Ներքին 1 տարի առաջ - 22:41 06-12-2024

Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը ԳԱՎԻ խորհրդի գագաթնաժողովին. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնելու Հայաստանը Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) խորհրդի գագաթնաժողովին` որպես խորհրդի անդամ։

Դաշինքը աջակցում է զարգացող երկրներին` բարելավելու իմունիզացիայի մակարդակը, բարձրացնելու պատվաստանյութերի հասանելիությունը, ամրապնդելու սեփական երկրի կարողությունները` բնակչությանը կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով:

ԳԱՎԻ Խորհրդի այս շաբաթվա նիստն ավարտվեց մի շարք կարևոր որոշումներով, այդ թվում` դաշինքի 2026-2030 թթ. ռազմավարության հաստատմամբ, որը կոչված է օգնելու երկրներին կատարելագործելու իմունիզացիայի ծրագրերը և փակելու պատվաստանյութերի բացերը առավել խոցելի երկրներում։

Հանդիպումը կարևոր էր նաև միջին եկամուտ ունեցող երկրների համար` ԳԱՎԻ-ի հետագա օժանդակությունից օգտվելու տեսանկյունից»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել