Ներքին 1 տարի առաջ - 21:59 06-12-2024

Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան

Օրերս հայտնել էինք, որ Գյումրիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Oragir.News-ը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից փորձել է ճշտել, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի փրայմերիզին, քաղաքում առաջացած կոլապսային իրավիճակին։

Վարդան Ղուկասյանը չցանկացավ կարծիք հայտնել փրայմերիզի վերաբերյալ։

«Ասելու ոչ մի բան չունեմ. կապրենք, կտեսնենք»,-հայտարարեց Գյումրիի նախկին քաղաքապետը։

Հարցադրմանը, որ թե ինչու որոշեց նորից վերադառնալ քաղաքականություն, Ղուկասյանը պատասխանեց. «Գյումրեցիները պահանջում են, որ ես դնեմ թեկնածություն, որ մարդկանց էն ապրելակերպը վերադառնա, որ Գյումրիի քաղաքապետարանը դարձել էր գյումրեցիների հերանց տունը։ Իսկ հիմա մարդիկ դատարաններում են հայտնվել քաղաքապետարանի կողմից, որովհետև քաղաքապետարանը դարձել է մարդկանց թշնամին։ Մարդը շինարարություն է անում, սարքում է, քանդում են, թույլ չեն տալիս։ Գյումրեցիները ոգևորվել են, այ դրա համար եմ դնելու իմ թեկնածությունը»։

Գյումրիի նախկին քաղաքապետը խոսելով իր դեմ հարուցված քրեական գործերից, ասում է. «Էնքան գործ են հարուցել, տասնյակ գործերով անցնում ենք։ Հիմա ձևը էդպես է, ես դրան ուշադրություն չեմ էլ դարձնում։ Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում։ Էս աշխարհիկ եղած-չեղածը համար սովորական բաներ են»,-նշեց Ղուկասյանը։

Ամիսներ առաջ հայտնել էինք, որ գլխավոր դատախազությունը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պահանջում է բռնագանձել ապօրինի գույք, խոսքը 17 անշարժ գույքի, ավելի քան 222 միլիոն դրամի և 1 տրանսպորտային միջոցի մասին է։

Գյումրիի նախկին քաղաքապետն ասում է, որ ինքը հստակ անելիքներով է գալու, որոնց մասին առայժմ կլռի, որովհետև չի ուզում, որ իր մտքերը դառնան ինչ-որ մեկի սեփականությունը։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ է եղել 1999-2012 թվականներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել