Ներքին 4 տարի առաջ - 17:02 20-06-2022

Իրենց առաջարկած գործերը ինձ դուր չեն եկել, աշխատավարձն էլ շատ քիչ է․ Փաշինյանին դիմած կռունկավար

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Արարատի մարզում էր՝ ծանոթանալու Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում նա նաև շփվել է գյուղացիների հետ։
Գյուղի բնակիչներից մեկը՝ Մակար Անտոնյանը, Փաշինյանին դիմելով, ասել էր․ «Ո՛չ աշխատանք կա, ո՛չ բան, կռանովշիկ տղա եմ, բայց կանֆետին կակա ենք ասում», որին Փաշինյանը պատասխանել էր․ «Էս մարդու համար կռանովշիկի գո՛րծ գտեք, երեկ կակռազ ասում էին՝ շինարարության համար լիքը մասնագետ ա պետք»։

Oragir.news-ը զրուցեց Այգեստան գյուղի բնակիչ Մակար Անտոնյանի հետ՝ հարցնելով, թե ի վերջո Փաշինյանին դիմելուց հետո կարողացա՞վ աշխատանք գտնել։ Անտոնյանը պատասխանեց, որ շատ են իրեն զանգում, բայց իրենց առաջարկած գործը իրեն հարմար չէ։

«Նիկոլը չի կարող ամեն ինչի մեջ այդքան մանրանալ, այդքան ղեկավար ենք ունեցել, ո՞ր մեկն է խորացել, բայց ինքը փորձում է զբաղվել այդ հարցով։ Իր հետ խոսելուց հետո ինձ մի երկու տեղից կանչել են, գնացել եմ, բայց իրենց ասած պայմանները ինձ հարմար չի եղել, հետ եմ վերադարձել տուն։ Փաշինյանի օգնականներից են զանգել ինձ, շատ կիրթ ու բարի ձևով խոսել են հետս, ասեցին՝ տեսնենք ոնց կլինի»։

Հարցին, թե ինչը այն չի եղել առաջարկված գործերում, որ չի պատրաստվում գնալ, պատասխանեց․

«Ինձ դուր չի եկել, գործի բնույթը չի համապատասխանում, աշխատավարձն էլ շատ քիչ է, 150-200 հազար դրամի համար չեմ գնա այնտեղ աշխատեմ, գոնե 400-500 հազար պետք է լինի ու մոտիկ՝ մոտ 30 կմ շառավիղով։ Էդ ճանապարհն էլ է չէ՞ գումար, այդքան որ տամ ճանապարհներին, էլ ինչի՞ եմ գնում։

Այսօր էլ «Ջերմուկ Գրուպ»-ից էին զանգել, գնացի, բայց պարզվեց՝ բարձրահարկ շենքի կռանովշիկի գործ էր, էլի չգնացի․ ես ավտոկռանովշիկ եմ։
Իմ պրոֆեսիան ուրիշ պրոֆեսիա է, սա էլ ուրիշ տեսակ հոգեբանություն է։ Հա՛, պրոֆեսոր չեմ, քիմիա, ֆիզիկա չգիտեմ, բայց ես էլ իմ գործի մեջ եմ պրոֆեսոր, ո՞վ է ասում, որ կռանովշիկի գործը հեշտ գործ է, միլիմետրերի հաշվարկ է։ Ավելի լավ է՝ ես չաշխատեմ, քան այդքան էժան գնով աշխատեմ, հիմա գոնե բույսեր եմ աճեցնում, ուրիշ բաներով եմ զբաղվում։

Մտածում եմ, որ օգնականներից էլի զանգեն, ասեմ թող ինձ սեփական կռան տան, ես տենց աշխատեմ, համ էլ մեր համայնքին, գյուղին օգտակար կլինեմ։ 40.000 դոլար է մի կռանը, դա իրենց համար ի՞նչ է որ՝ մի հատ սամալյոտով թռնելու գին։

Ես պատերազմին էլ եմ մասնակցել, ծառայել ու պայքարել եմ բոլորի համար, կռանովշիկությունից բռնած մինչև հայրենասիրություն մեջս կա»,- ասաց Մակար Անտոնայնը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան