Մամուլ 1 տարի առաջ - 08:20 06-12-2024

ՔՊ-ի բարոյականության ներքին չաթն անվանել են «Ղ/Աղբանոց»․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հովիկ Աղազարյանին այս օրերին դատափետում են մի թիմում, որտեղ մեծամասնությունն ակնհայտ խնդիրներ ունի բարոյականության հետ, եւ շատերը երկակի կյանքով են ապրում` բաժանվել են, սիրուհիներ ունեն, իրենց զավակներին տիրություն չեն անում, սեռական փոքրամասնությունների թվին են պատկանում եւ այլն։ Անգամ խոսքային մակարդակում նրանք օրինավոր չեն: Դիցուք, մեզ պատմեցին, որ ԱԺ գիտության, կրթության մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները ներքին զրուցարան ունեն՝ չաթ, որի անվանումը «Ղ/Աղբանոց» է, որը ոչ այնքան աղբանոցի հետ է ասոցացվում, որքան «ղախպանոցի»։

Եվ ՔՊ որոշ շրջանակներում լուրջ դժգոհություն կա, որ այդպես «կեղտոտ կոշիկներով» ներխուժել են Հովիկ Աղազարյանի անձնական կյանք, եւ շատերը վրդովված են, որ նրա անձնական կյանքի մանրամասները դարձրել են հանրային քննարկման առարկա: Սակայն այդ դժգոհությունը միայն մասնավոր զրույցներում են արտահայտում, ծածուկ անկյուններում եւ չեն համարձակվում հակադրվել ՔՊ ղեկավարի անբարո հրահանգներին, հատկապես որ վերեւներից մեսիջ են ստացել, որ առաջիկայում նոր «զոհեր» են լինելու․ Փաշինյանը երկարատեւ նախընտրական փուլ է մտել, որոշել է միջոցների մեջ խտրականություն չդնելով՝ վերականգնել իր կորսված ռեյտինգը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան