copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:33 03-12-2024

Ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից․ Ավինյանը հանդես է եկել հայտարարությամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ երևանցիներ, ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարամարություններ են պատճառվել։

Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»: