Ներքին 1 տարի առաջ - 21:47 14-11-2024

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հաղորդագրություն է տարածել․

«ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը կ՛ողջունէ Լա Հէյի Արդարադատութեան միջազգային դատարանին կողմէ «Հայաստանը ընդդէմ Ազրպէյճանի» գործի ծիրին մէջ Պաքուի ներկայացուցած բոլոր նախնական առարկութիւններուն մերժումն ու Հայաստանի երկու առարկութիւններուն բաւարարումը:

Հայաստանի Հանրապետութիւնը սեպտեմբեր 2021-ին նախաձեռնած էր Ազրպէյճանի դէմ դատական հայցի` վերջինիս կողմէ Ցեղային խտրականութեան բոլոր ձեւերու վերացման մասին միջազգային հռչակագիրի խախտումներու վերաբերեալ:

Երեւան իր դիմումին մէջ ՄԱԿ-ի Արդարադատութեան դատարանէն պահանջած էր ճանչնալ Ազրպէյճանի` հայերուն նկատմամբ խտրական վերաբերմունքը, ներառեալ սպանութիւնները, խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը եւ հատուցել պատճառած վնասը: Ազրպէյճան իր կարգին հակընդդէմ հայց ներկայացուցած էր Հայաստանի դէմ»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին