Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 23:03 13-11-2024

Դրանք տղամարդ չեն, վախկոտ են. ՔՊ-ականները սահման չեն գնա. հարցում

«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ եթե լինի պատերազմ, միակ անվտանգ տեղը մեր հենակետերն են՝ նոր կառուցված: Ես իմ ընտանիքի հետ գնալու եմ այնտեղ: Կարծում եմ՝ ովքեր տեսել են, այդ կարծիքին են»: Այս մասին ԱԺ նոյեմբերի 13-ի նիստում անվտանգությանն առնչվող խնդիրների քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ընդգծելով, որ այսօր հզոր հենակետեր են կառուցվում սահմանին։



Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին․ «ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը հայտարարել է, որ պատերազմ սկսելու դեպքում ինքն ընտանիքով գնալու է, մտնի սահմանային հենակետ, հավատո՞ւմ եք»։ 



Հարցվածների մի մասն ասաց, որ չի հավատում պատգամավորին։

«Դրանք վախկոտներ են, տղամարդ չեն, իսան չեն, նրանք պաշտպանող չեն»,- ասաց մի տղամարդ։ 



Նշենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 13-ին շարունակվել են 2025թ. բյուջեի քննարկումները, մասնավորապես՝ պաշտպանության և անվտանգության ծախսերն ու առաջիկա ծրագրերը։ Զեկույցով հանդես են եկել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 



​​​​​​​Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար