Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:15 12-11-2024

Այս պետությունը Նիկոլ Փաշինյանի օրոք ծերից ծեր ճեղք է․ հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ժամանակ ասել է․ «Պետք է արձանագրեմ, որ շատ մեծ ճեղք կա քաղաքացու, պետության և համայնքի միջև, և այդ ճեղքը երևում է Հայաստանի շատ քաղաքացիների շեմքից դուրս և շեմքից ներս իրավիճակներում, որովհետև շատ քննարկված հարց է մեզնում հատկապես՝ բազմաբնակարան շենքերի պարագայում, որ շեմից ներս մարդու վերաբերմունքը միջավայրին ուրիշ է, շեմքից դուրս բոլորովին ուրիշ»։

Նրա հայտարարությունը իրարամերժ քննարկումներ տեղի տվեց, քանի որ կառավարության ղեկավարը չհստակեցրեց, թե ճեղք ասելով՝ ինչ նկատի ունի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներին հարց է ուղղել․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքացու, պետության և համայնքի միջև ճեղք կա, դուք տեսնո՞ւմ եք այն»։

«Այս պետությունը Նիկոլ Փաշինյանի օրոք ծերից ծեր ճեղք է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Էշ-էշ դուրս է տվել էլի, ինքը թող իր գործերով զբաղվի, ճեղքն ո՞վ է հասկանում, թող ժողովրդին կարգին ղեկավարի․․․»,- նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար