Ներքին 1 տարի առաջ - 11:15 09-11-2024

Փողոցում օտար լեզվով, որպես կենդանի գովազդ, գոռգոռաս ու մեկը չասի՝ էս ի՞նչ ես անում. Արեգ Գրիգորյան

ՀՀ լուսավորության նախկին նախարար Արեգ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․

«Ուրեմն մայրաքաղաքի գլխավոր փողոցում աստիճան դնես, բարձրանաս վրան, օտար լեզվով, որպես կենդանի գովազդ, գոռգոռաս ու մեկը չասի՝ էս ի՞նչ ես անում: Քիչ այն կողմ էլ մեկ ուրիշն է օրեր շարունակ օտար լեզվով էստի համեցեք կանչում ու անցորդներին խանգարում»։