Հայկ Մարությանն ի՞նչ է հասկանում տրանսպորտից. փիար է անում. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 19:09 05-11-2024
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում այսօր անցկացրեց բողոքի ակցիա՝ «Առավելագույնը 100 դրամ» խորագրով, որով տրվեց հանրային տրանսպորտի սակագների թանկացման դեմ ստորագրահավաքի մեկնարկը։

Մարությանը լրագրողներին հայտնեց, որ թեև տրանսպորտային փոխադրումների որակը գնալով բարձրանում է, սակայն ռեֆորմը դեռ չի հասել իր ավարտին, և դեռ բավականին մեծ աշխատանք կա անելու։

Որոշ կարծիքներ հնչեցին, որ նախկին քաղաքապետը այս ստորագրահավաք է իրականացնում սեփական վարկանիշը բարձրացնելու համար, այլ ոչ թե տրանսպորտի գնի բարձրացման։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ի՞նչ են կարծում՝ Հայկ Մարությանը ստորագրահավաք ինչի՞ համար է անում՝ տրանսպորտի գնի՞, թե սեփական PR-ի համար։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ Հայկ Մարությանը դա անում է սեփական PR-ի համար․ «Հայկ Մարությանն ի՞նչ է հասկանում տրանսպորտից»։

Որոշների կարծիքով էլ՝ Հայկ Մարությանն իսկապես պայքարում է տրանսպորտի գինը թանկացնելու դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում