Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:50 05-11-2024

ԱՄՆ նախագահ կընտրվի Հարիսը, Թրամփն իր «շնորհքը» արդեն ցույց է տվել. հարցում

Այսօր՝ նոյեմբերի 5-ին Միացյալ նահանգներում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, որոնց ուշի ուշով հետևում են ոչ միայն թիվ 1 գերտերությունում, այլ նաև ամբողջ աշխարհում։

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և գործող փոխնախագահ Քամալա Հարիսը։ Հայաստանում այս համատեքստում քննարկվում, թե մեր երկրի տեսանկյունից առավելապես որ թեկնածուի ընտրությունն է նախընտրելի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ըստ իրենց՝ ո՞վ կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը՝ Դոնալդ Թրա՞մփը, թե՞ Քամալա Հարիսը։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ իրենց չի հետաքրքրում ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները․ «Դուք Ամերիկայո՞ւմ եք, մտածեք ձեր երկրի մասին»,- ասաց մի կին։

«Ես կուզեր Քամալը լինի, բայց ո՞վ կլինի, ի՞նչ իմանամ։ Լավ կին է, Թրամփն իր շնորհքը ցույց է տվել»,- նշեց հարցվածներից մեկը։

Մեկ այլ քաղաքացու խոսքով էլ՝ Քամալա Հարիսը չպետք է ընտրվի, քանի որ կին քաղաքական գործիչները չպետք է նման պաշտոններ զբաղեցնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար