Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:00 03-11-2024

Բարեխիղճ վերահսկողություն է պետք, ոչ թե արգելք․ իրականում ինչ է տեղի ունենում, երբ շահումով խաղերը տոտալ արգելվում են

Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում «խաղամոլության ծավալները զգալիորեն աճել են՝ հասնելով մտահոգիչ» թվերի։ Նման ձևակերպման հանդիպում ենք մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հիմնավորումներում: Այս հարցում ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը համակարծիք են, և վերջիններս մշտապես քննարկումներ են ծավալում՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են պայքարել երևույթի դեմ։

Խաղամոլության դեմ պայքարի անվան տակ պետությունը խիստ քաղաքականություն է որդեգրել՝ սահմանափակելով կանխիկ եղանակով, այդ թվում վճարային տերմինալներով ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակների միջոցով կատարվող խաղադրույքները։ Այս համատեքստում խստացվեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքը, «Գովազդի մասին» օրենքում կատարված փոփոխություններով էլ լրատվամիջոցներին արգելվեց ցանկացած տեսակի ինտերնետ շահումով խաղերի ու վիճակախաղերի գովազդ։

Հիշյալ փոփոխություններով Հայաստանում սահմանափակվեց բացառապես լրատվամիջոցների ազատությունը, որոշ լրատվամիջոցներ առհասարակ փակվեցին, քանի որ ԶԼՄ-ներն այդ ճանապարհով որոշակի եկամուտներ էին ստանում և ապահովում իրենց բնականոն գործունեությունը։ Փոփոխությունները սակայն չծառայեցին իրենց բուն նպատակին․ Հայաստանում արգելվեց բացառապես տեղական բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը, իսկ արտասահմանյան, մասնավորապես ռուսական ընկերությունները հայտնվեցին օրենքից դուրս իրավիճակում և շարունակեցին ազատորեն գովազդել իրենց ծառայությունները։ Այս թեմային որոշակի ժամանակ առաջ անդրադարձել էինք:

Oragir.News-ի տեղեկություններով՝ շահումով խաղերի և վիճակախաղերի դեմ թվացյալ պայքարն այսքանով չի սահմանափակվելու և առաջիկայում գուցե ոլորտի նկատմամբ էլ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանեն, ընդհուպ մինչև գործունեության տոտալ արգելք սահմանել։ Բայց եկեք հասկանանք՝ ինչ կլինի, եթե ոլորտը արգելվի:

Տնտեսագետների և վերլուծաբանների համոզմամբ՝ օրենքի բացերը կարգավորելու փոխարեն ոլորտի տոտալ արգելումը ոչ միայն չի նպաստելու հիշյալ խնդիրների լուծմանը, այլև նոր ու ավելի վտանգավոր խնդիրներ է առաջացնելու։ Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ մոլախաղերի տոտալ արգելքը ոչ միայն չի լուծում այս խնդիրը, այլև ընդհակառակը՝ նպաստում է սև շուկայի ձևավորմանը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Նկատենք, որ դաշտի տոտալ արգելման դեպքում Հայաստանում կտարածվեն չլիցենզավորված խաղերը, օգտատերերը խաղերի կազմակերպիչների կողմից չեն ունենա ազնիվ ու պատասխանատու մոտեցման որևէ երաշխիք։ Բացի այդ, Հայաստանում օրինական խաղային գործունեության և դրա վերահսկողության բացակայությունը կհանգեցնեն ստվերում հսկայական ֆինանսական միջոցների շրջանառմանը, խաղային ոլորտում անչափահասների ներգրավվածության մեծացմանը, ինչպես նաև հանցագործության դեպքերի կտրուկ աճին։

Տեղին ենք համարում հիշեցնել հարևան Թուրքիայի օրինակը, որտեղ 1998 թվականին արգելվեց խաղատների գործունեությունը, իսկ 2006-ին էլ օնլայն խաղային գործունեության համընդհանուր արգելք սահմանվեց։ Դրանից հետո երկրում խաղամոլություն չվերացավ, մարդիկ շարունակեցին խաղալ ստվերում՝ առանց որևէ կարգավորման ու պետության կողմից վերահսկողության: Վիճակագրական տվյալներով՝ Թուրքիայում ստվերային խաղային գործունեության շուկայում ամեն ամիս շրջանառվում է մոտ 280 մլն դոլար, որից լիցենզավորված խաղային գործունեության պարագայում նվազագույնը 41 մլն դոլարը կարող էր ուղղվել պետբյուջե։

Հայաստանում նույնպես դաշտի տոտալ արգելման դեպքում հիշյալ խնդիրներն անխուսափելի են լինելու, ուստի կարծում ենք, որ այս հարցում պետության գործառույթը պետք է լինի ոչ թե տոտալ սահմանափակումը, այլ վերահսկողությունը։ Այս պարագայում կունենանք ոչ միայն լիցենզավորված ոլորտ ու հսկայական հարկային մուտքեր, այլև ազնիվ մրցակցություն և մրցունակ դիրք ունեցող հազարավոր աշխատատեղեր, ինչն իր հերթին կնպաստի առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Բացի այդ, պատասխանատու խաղի և դրան նպաստող օրենքների առկայությունը թույլ կտա այնպիսի գործիքներ ստեղծել, ինչը կբացառի, օրինակ, դրանցում անչափահասների ներագրավվածությունը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան