Ներքին 1 տարի առաջ - 21:00 02-11-2024

Բնակարաններ, առանձնատուն, կայանատեղի, 19․5 մլն եկամուտ․ Սարգիս Խանդանյանի և ծնողների ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի և նրա ծնողների՝ Հայկ Խանդանյանի ու Սուսաննա Բադալյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Խանդանյանը պատգամավոր է դարձել 2018 թվականի իշխանափոխությունից հետո, իսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կարողացել է պահպանել իր պատգամավորական մանդատը։ 2023 թվականի փետրվարի 9-ին՝ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականից հետո, նա դարձել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։

Որպես անշարժ գույք՝ Խանդանյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 առանձնատուն՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, որը ձեռք է բերել 1991 թվականի նոյեմբերի 5-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ կրկին Գավառում, որը ձեռք է բերել 1995 թվականի մարտի 9-ին։ ՔՊ-ական պատգամավորի նախորդ տարին բարեբեր է եղել․ նա նույն օրը՝ 2023-ի դեկտեմբերի 12-ին Երևանում ձեռք է բերել բնակարան և ավտոկայանատեղի, որոնց նա տիրապետում է արդեն միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա՝ Սարգին Խանդանյանը չի հայտարարագրել։

Հաշվետու տարում նա ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում ունեցել է 4 մլն 296․671 դրամ փոխառություն, որը տարվա ընթացքում զրոյացվել է և տարեվերջին այլևս չի եղել։

Խանդանյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1․5 մլն դրամ, տարեվերջին՝ 3 մլն 600 հազար դրամ։ Կանխիկ միջոցներ իշխանական պատգամավորը չի հայտարարագրել։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 18 մլն 152․579 դրամ, որից 11 մլն 685․527 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 4 մլն 296․671 Արդշինբանկից ստացված փոխառությունները, իսկ 2․170․381 ՀՀ Ֆինանսների նախարարությունից տրված փոխառությունների դիմաց ստացված եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 543 հազար դրամ։

Պատգամավորի հայրը՝ Հայկ Խանդանյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է որդու հայտարարարգած Գավառի բնակարանն ու առանձնատունը, որոնց տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվները դատարկ են եղել, կանխիկ գումար նույնպես նա չի հայտարարագրել։

Հայկ Խանդանյանի տարեկան եկամուտը կազմել է 804 հազար դրամ, որը նրա կենսաթոշակն է։

Պատգամավորի մոր՝ Սուսաննա Բադալյանի հայտարարագրում կրկին նույն պատկերն է։ Անշարժ գույքի բաժնում հայտարարագրված են Գավառի բնակարանն ու առանձնատունը՝ համատեղ սեփականությամբ։ Նա նույնպես կանխիկ և անկանխիկ միջոցներ չի ունեցել իսկ նրա միակ եկամուտը եղել է 628․200 դրամ կենսաթոշակը Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները