Իշխանությունը ՀՀ բյուջեն ծախսում է պարգևավճարների ու «Lexus»-ների վրա. հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 5 ամիս առաջ - 10:30 31-10-2024
Ազգային ժողովում այս օրերին քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Քննարկումների համատեքստում կարծիքներ են հնչում, որ կառավարությունը պետբյուջեի միջոցները ճիշտ չի տնօրինում, ինչի հետևանքն այն է, որ Հայաստանի պետական պարտքը տարեցտարի աճում է, և միայն Փաշինյանի կառավարման 6 տարիների ընթացքում այն գրեթե կրկնապատկվել է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ իշխանությունը ճիշտ է ծախսում Հայաստանի բյուջեն։

«Իշխանությունը ՀՀ բյուջեն ծախսում է պարգևավճարների ու «Lexus»-ների վրա»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։