Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:35 28-10-2024

Կրկեսը շատ լավ տեմպերով կառուցվում է․ ինչ վիճակում է կրկեսի ներսը

2012 թվականի սեպտեմբերից սկսված՝ Երևանի կրկեսի նոր շենքի շինարարությունը ձգձգվում է մինչ այսօր։

Oragir.News-ը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, այցելեց կրկես, նկարահանեց շենքի ներսի տարածքը և փորձեց տեղի շինարարներից հասկանալ, թե մինչև երբ են շարունակվելու աշխատանքերը։
Վերջիններս, սակայն, դժվարացան պատասխանել մեր հարցերին, հորդորեցին բոլոր հարցերով դիմել տնօրենությանը։

Oragir.News-ը կապ հաստատեց կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ, ում խոսքով՝ կրկեսը շատ լավ տեմպերով կառուցվում է։

«Ես երեկ եմ վերադարձել Հռոմից, տեղյակ չեմ։ Շինարարությունները, իհարկե, շատ երկար է տևում, բայց բանը նրանում է, որ եղավ համաճարակ, պատերազմ և երկարեց ընթացքը։ Ուզում ենք, որ շուտ վերաբացվի, բայց մեր դերասանները պարապ չեն, բոլոը հյուրախաղերի են։ Մենք աշխատում ենք, պարապում ենք։ Ես այն գիտեմ, որ կրկեսը շատ լավ տեմպերով կառուցվում է։ Գրեթե ամեն օր այնտեղ լինում եմ։ Կրկեսը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին։ Կլինի տարածքում միակը։ Իտալիայում ինձ շնորհավորում էին, որ Երևանը կունենա այդպիսի մեծ կրկես։ Մենք պարապ դերասան չունենք, բայց դա այդպես չէ։ Մենք բոլորս երազում ենք, որ կրկեսը շուտ բացվի, բայց մենք տեղում չենք մնում, ամեն ամիս ներկայացումներ ենք ունենում»,-եզրափակեց գեղարվեստական ղեկավարը։

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի կառուցման աշխատանքներն ու շարունակվում են մինչ այսօր։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ