Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:01 27-10-2024

Վազգենը կերտեց անվտանգության անառիկ բերդը․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում պետական-քաղաքական գործիչներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ԱԺ-ում ոճրագործության զոհ դարձած գործիչների հիշատակին։

«25 տարի՝ առանց վազգենի, բայց միշտ Վազգենի հետ։ Դա անխուսափելի է, որովհետև Վազգենի թողած ժառանգությունը շատ մեծ է, նվիրվածությունը պետությանը, երկրին, դրահամար էլ 25 տարի անց այցելությունը Վազգենի մոտ չի պակասում, որովհետևայստեղ դու ուժ ես ստանում, և այստեղ զորքն է Վազգենի, և նա՝ որպես սպարապետ, այս զորքի գլխին է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորը շեշտեց՝ Վազգենը կերտեց անվտանգության անառիկ բերդը։

Հարցին, թե ինչու չի բացահայտվում Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, Քոչարյանն ասաց․ «Շատերը մահացան, բայց կան մարդիկ, որոնք շարունակում են մնալ այս գործի բացահայտման համար բանալի։ Խնդիրներ կան, բայց ես ակնկալում եմ, որ Գլխավոր դատախազը կաշխատի, ինչպես հայտարարել է, որ ոչ միայն պատվի հարց է, այլև պետության ամենաողբերգական էջի բացահայտումը հնարավորություն կտա կանխել նմանատիպ ողբերգությունները։ Ակնկալում եմ, որ գոնե բացահայտման հեռանկարի մասին հաղորդումներ պետք է լինեին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ