Ներքին 1 տարի առաջ - 14:24 25-10-2024

Չգիտեի, որ ստորագրել ա․ «Սրբազան պայքարը» կրկին ուշացավ

Մինչ ընդդիմությունը պատրաստվում էր բողոքի ակցիա իրականացնել Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց սահմանազատման կանոնակարգը։

Oragir.News-ը կապ հաստատեց «Սրբազան շարժման» համակարգողներից ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ՝ պարզելու, թե ինչ են պատրաստվում անել, արդյոք «Սրբազան պայքարը» նախապես հայտարարված հավաքը կիրականացնի հաշվի առնելով, որ նախագահն արդեն ստորագրել է այն, ինչի դեմ նրանք պայքարում էին։
«Դե պլանավորում էինք գնալ, բայց չգիտեի, որ ստորագրել ա։ Առաջին անգամ ձեզնից եմ լսում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն 67 կողմ ձայնով վավերացրեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ