Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:52 19-11-2022

Չգիտեի, որ աշխարհի այս անկյունում այսքան գիտական տաղանդ կա կենտրոնացված․ իսպանացի գիտնական

«Երիտասարդ գիտական տաղանդների ու մեծ հնարավորությունների երկիր է Հայաստանը»։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց իսպանական SATLANTIS ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական Խուսան Թոմաս Հերնանը։

«Քիչ առաջ ես խոսեցի այն մասին, որ մենք գործունեությունն սկսել ենք զրոյից։ Բայց մենք հասկացանք, որ այստեղ կան տաղանդավոր մարդկանցից կազմված համայնքներ ու ընկերություններ, որոնք կարողանում են երազել աշխարհում տիեզերական տնտեսության մեջ կարևոր տեղ զբաղեցնելու մասին։ Եթե համեմատենք Հայաստանի և Իսպանիայի կամ, օրինակ, ԱՄՆ-ի ՀՆԱ-ն, շատ պատկերավոր ձևով տեսանելի կդառնա, որ այստեղ հնարավորությունները շատ փոքր են։ Բայց, մյուս տեսանկյունից, այս փաստը նպաստում է, որ առկա հնարավորությունները ներդրվեն առավել կարևոր ռազմավարական ոլորտներում։ Կարծում եմ, որ նոր ոլորտների՝ երկիր մուտք գործելով դրանք իրականացնելու ուղիներ, այդուհանդերձ, գտնվում են։ Պարզապես հրաշալի է, որ այս կարևորագույն գործում ներդրում անելը հնարավոր դարձավ ընդամենը 6 ամսում։ Ձեր առաջին արբանյակն արդեն թռչում է, հիմնվում է կառավարման առաջին կենտրոնը։ Սա շատ կարևոր մեկնարկ է հետագա ձեռքբերումների համար։ Ընդամենը 5 տարի առաջ այս ամենի համար ֆինանսական շատ ավելի մեծ միջոցներ անհրաժեշտ կլիներ ներդնել։ Գուցե հեշտ է մերսեդես ստեղծելը, բայց շատ ավելի մեծ ջանքեր են պետք մերսեդեսի արտադրամաս հիմնելու համար: Մենք այժմ այդ «արտադրամասն» ստեղծելու աշխատանքն ենք նախաձեռնել»,- ասաց նա։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
14:05 Փաշինյանը պատարագի է մասնակցել Սուրբ Աննա եկեղեցում