Ուղիղ եթեր
Ալֆրեդ Քոչարյանը ծանոթացել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշներին
copy image url

Ալֆրեդ Քոչարյանը ծանոթացել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշներին

Ներքին 6 ամիս առաջ - 18:45 24-10-2024
ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում գործում է թանգարանային ցուցադրություն, որն իրականացում է Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։

Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ տեղում պահպանված ցուցանմուշների, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի կողմից հիմնականում նվիրատվությունների միջոցով ստացված հավաքածուի հիման վրա գործում է թանգարանը։
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահ, շրջայց կատարել, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ներկայացմամբ ծանոթացել թանգարանի նմուշներին և դրանց պատմությանը: Միջոցառմանը ներկա են եղել «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Տիգրան Գեղամյանը, թանգարանի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու նվիրատուները:

Դավիթ Պողոսյանի խոսքով՝ Կառավարության տան ժամացույցի սրահում թանգարանի կազմակերպումը խորհրդանշական է ՀՀ պետականության պատմության և Կառավարության տան ճարտարապետական, հասարակական-քաղաքական կարևորությունն ընդգծելու առումով։ Ուստի, Հայաստանի պատմության թանգարանի կողմից մշակված հայեցակարգով ցուցասրահում ներկայացվում են հուշարձան կառույցի պատմությունը՝ արխիվային լուսանկարների, փաստաթղթերի ցուցադրմամբ և ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից տրամադրված մակետով։

Տեղում պահպանված կահույքի և հատկապես Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի ժամանակ օգտագործված սեղանի վրա, ցուցապահարաններով ու հարակից պատերին ցուցադրվում են Հայաստանի առաջին Հանրապետությունից սկսած կառավարության ղեկավարների լուսանկարներ, աշխատանքային գործունեությանը վերաբերվող տասնյակ բնօրինակ ցուցանմուշներ՝ լուսանկարներ, գրիչներ, հուշային իրեր և այլն։ Ցուցադրության վերջին հատվածում ներկայացված են հանրապետության գլխավոր ժամացույցի պատմությունը, դրա աշխատանքի հետ կապված փաստաթղթեր, ինչպես նաև ժամացույցի հին զանգերից մեկը։

Ցուցադրությունը հնարավորություն կտա ՀՀ կառավարության հյուրերին ծանոթանալու հուշարձան կառույցի, այնտեղ տեղի ունեցած կարևոր իրադարձությունների, պետական գործիչների, ինչպես նաև Հանրապետության հրապարակին նայող գլխավոր ժամացույցի պատմությանը։

Այցի ընթացքում Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հետագա համագործակցության ընդլայնման, ամրապնդման, մշակութային ժառանգության պահպանման, զարգացման, հետազոտման, ինչպես նաև ոլորտում տեղեկույթի և փորձի փոխանակման նպատակով։

Նախարարի տեղակալը շնորհավորել է կազմակերպիչներին նախաձեռնության կապակցությամբ և ողջունել համագործակցության ձևաչափը: Նրա դիտարկմամբ՝ այս հարթակը հրաշալի հնարավորություն է ներկայացնելու ՀՀ պետականության պատմության դրվագներն ու հուշարձան կառույցի պատմությունը:

Կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ նախաձեռնության կողքին լինելու և աշխատանքների իրականացմանը մեծապես աջակցելու համար:

Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
07:46 Ջենիֆեր Լոպեսին Հայաստան է բերում Քիմ Քարդաշյանը. Ժողովուրդ
09:15 Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին