Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:23 28-07-2022

Բացահայտվել է Պուտինի ձեռքի ժամացույցի մասին ճշմարտությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կրում է «Պետերգոֆի կայսերական գործարանի»՝ պատվերով պատրաստված ժամացույց։ Այս մասին հայտարարել է «Ռակետա» ժամացույցների գործարանի գովազդի և մարքեթինգի բաժնի ղեկավար Անտոնինա Սկուրիդինան, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր օրինակ պատրաստվում է պատվերով։

«Հաճախորդն ընտրում է քարի տեսակը, ոսկու գույնը՝ սպիտակ, դեղին, վարդագույն, գոտու գույնը։ Երկգլխանի արծվի տեսքով ռոտորի վրա ապագա սեփականատիրոջ խնդրանքով կարող եք տեղադրել սկզբնատառերը, զինանշանի պատկերը», - ասել է Սկուրիդինան:

Հարկ է նշել, որ այս տեսակի ժամացույցի երեք օրինակ արդեն վաճառքում է. երկուսը Սանկտ Պետերբուրգում են, մեկը՝ Մոսկվայում։
Ըստ ՌԻԱ Նովոստիի լուսանկարիչների՝ Պուտինն այս ժամացույցը կրել է «Նոր ժամանակների ուժեղ գաղափարներ» ֆորումի լիագումար նիստին։ Թեհրան կատարած ուղևորության ժամանակ նա նույնպես այս ժամացույցով է եղել։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին