Ներքին 1 տարի առաջ - 12:46 21-10-2024

Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ԿամԱԶ-ի համասեփականատերեր ցանկից

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանն այլևս մասնաբաժին չունի «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում, որը բեռնատարներ արտադրող ռուսական «Կամազ» ընկերության բաժնետերն է: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում Իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեգիստրի, «ԲԻՌ-Անալիտիկ»–ի և «Կոնտուր.Ֆոկուս»–ի տվյալները։ «Կամազը» բաժնետիրական կապիտալի վերաբերյալ թարմ տվյալներ չի հրապարակել: 2023 թվականին հիմնական բաժնետերերը եղել են «Ռոստեխ» կորպորացիան (47,1%), «Ավտոինվեստ» (23,54%) և «Daimler AG» ընկերությունները(15%)։

Նշվում է, որ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը Ռուբեն Վարդանյանին էր պատկանում «Ավտոինվեստ» ընկերության 15%-ը։ Այդ օրվանից նույն բաժնեմասը սկսել է տնօրինել Դմիտրի Արտյակովը։ «Ավտոինվեստում» ևս 50% ունի Նիկոլայ Տիմոխինը, 35%՝ «Կամազի» գլխավոր տնօրեն Կոգոգինը։

Հիշեցնենք, որ2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվեց Ստեփանակերտ և նոյեմբերի 4-ին նշանակվեց Արցախի պետ​​նախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին ազատվեց այդ պաշտոնից, բայց Արցախում մնաց մինչև 2023 թվականի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան։

Սեպտեմբերի 27-ին նրան ապօրինաբար ձերբակալեցին, և մինչ օրս նա գտնվում է Բաքվի բանտում։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին շինծու մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումների ստեղծում և սահմանի ապօրինի հատում։ Վարդանյանին մինչև 14 տարվա ազատազրկում է սպառնում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին