Ներքին 2 տարի առաջ - 13:50 14-12-2023

Վրաստանի հետ սահմանին գտնվող Արտակարգ իրավիճակների օդանավակայանը հանվեց սեփականաշնորհման ցանկից

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում որոշեց Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի ցանկից հանել «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն:

Նշենք, որ ընկերությունը գտնվում է Լոռու մարզում։ Օդանավակայանը երկար տարիներ թռիչքներ չի իրականացնում և գործունեություն չի ծավալում։ Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 61.7 հա հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված են։

Որոշման նախագծի մշակման համար հիմք էր հանդիսացել 2023-ի փետրվարի 14-ի ՀՀ ՊՆ-ի գրությունը՝ հասցեագրված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաև հիմք է հանդիսացել ՀՀ-ում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը:

Առաջարկվում է ընկերությունն հանել մասնավորեցման ծրագրից և դրանում պահպանել պետական սեփականությունը` պետական նշանակության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով:

Նախագծի ընդունումը կնպաստի ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացմանը և կխթանի ներքին ուղևորափոխադրմանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից