Ներքին 1 տարի առաջ - 17:00 17-10-2024

Նախարարը ձեռք է առնում մեզ․ պետք է կարկուտից բոլոր տուժածներին ընդուներ, ոչ թե 4 հոգու

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին։

Կից տեղադրված լուսանկարներում երևում է, որ Պապոյանն ընդամենը 4 հոգու է ընդունել, ինչն իրականում ծիծաղ է առաջացնում։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ նախարարը քաղաքացիներին վստահեցրել է, որ նախարարությունը քաջատեղյակ է նրանց խնդիրներից, և ներկայումս մշակվում են քայլեր, որոնք հնարավորություն կստեղծեն որոշակի չափով մեղմելու կարկուտից տուժածների ֆինանսական կորուստները և շարունակելու գյուղատնտեսական գործունեությունը։

Oragir.News-ը կապ հաստատեց Արմավիրի մարզի մի քանի հողօգտագործողների հետ, որոնք ևս տուժել են մայիս-հունիս ամիսներին տեղացած կարկուտից։ Նրանց համար անհասկանալի է, թե ինչպես է նախարարությունը որոշել և ընդունել հենց այս 4 հողօգտագործողներին։

«Եթե անգամ այս 4 հոգին են իրենց դիմել, նախարարը պետք է հետաքրքրվեր ու հանդիպեր կարկուտից տուժած բոլոր քաղաքացիների հետ, ոչ թե 4 հոգու։ Սրանով նախարարը ձեռք է առնում մեզ, գյուղացիներին ու ֆերմերներին: Մարդիկ միլիոնների վնաս են կրել, բայց մինչ օրս որևէ փոխհատուցում չեն ստացել, ավելին՝ իրենց թեթև ձեռքով բազմաթիվ մրգերի ու մշակաբույսերի ապահովագրությունը դուրս եկավ»,-ասաց Արմավիրի մարզի հողօգտագործողներից մեկը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում մայիս ամսին տեղացած ուժգին կարկուտի հետևանքով լուրջ վնասներ են կրել մի շարք գյուղերի բանջարաբոստանային ցանքատարածությունները, խաղողի և պտղատու այգիները։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան