Ներքին 3 տարի առաջ - 11:52 02-05-2023

Սահմանային խախտումներ, կարկուտից մեծ վնասներ. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 32 հաղորդում, որից 21-ը հանցագործությունների մասին է, դրանցից 18-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից:

«Բացահայտվել են հերթապահ մասում գրանցված՝ կենցաղային հողի վրա ստեղծված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու բոլոր 6 դեպքերը:

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են խարդախություն բնութագրմամբ 2, անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ արձանագրված 3 դեպքից մեկը և բնակարանային գողության 3 դեպքից 2-ը: Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը միջոցներ է ձեռնարկում համակարգչային հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Շաբաթվա ընթացքում գրանցվել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված սահմանային խախտումներ: Ապրիլի 28-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, իսկ ապրիլի 29-ին՝ Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Ոչ ոք չի տուժել: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին քամու ուղեկցությամբ ուժեղ կարկուտ է տեղացել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: Բնական աղետը նյութական մեծ վնասներ է պատճառել գյուղացիներին: Կարկուտի հասցրած վնասների չափը ճշտվում է:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 11 պատահար, որից 10 նյութական, 1-ը՝ մարմնական վնասով: Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 10 վարորդ, 14-ը եղել է անսթափ վիճակում, 43 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան