Ներքին 5 տարի առաջ - 11:36 06-09-2021

Փրկվել է 4 քաղաքացի, գրանցվել՝ 639 դեպք. ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 639 դեպք: Տեղեկատվությունը ներկայացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Գրանցված դեպքերից 331-ը եղել է արտակարգ, այդ թվում՝ 229 հրդեհի, 1 փլուզման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 175 կենցաղային կանչ: Տուժել է 178 մարդ: Փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ:

Արձանագրվել է թունավորման 9 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան