Ներքին Տեսանյութ Հատուկ կարծիք 2 տարի առաջ - 20:07 16-10-2024

Հատուկ կարծիք․ Ի՞նչ եղավ Վովա Գասպարյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ աղոթքից հետո

Ալբերտ Երիցյանը Երևանի Վրթ. Փափազյան 2 հասցեում առանձնատւն ուներ: Առանձնատան գինը շուրջ 3 միլիոն դոլար էր: Այն գրավադրված էր Էյչ-Էս-Բի-Սի բանկում 1,600,000 ԱՄՆ դոլարի վարկի դիմաց:

2012թ Երիցյան Ալբերտը դժվարացավ վարկի տոկոսները և մայր գումարը վճարի և դիմեց մեկ այլ գործարարի, որպեսզի վարկը վերաձևակերպվի վերջինիս անունով: Երիցյանը գործարանին տեղեկացրել էր նաև, որ առանձնատնով շատ լուրջ մարդ է հետաքրքրված և դրա վաճառքի վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Վարկը վերաձևակերպվեց և բանկից ևս մեկ անգամ ստացված գումարը փոխանցվեց Երիցյանին:

Երիցյանի ֆինանսական վիճակն անընդհատ վատանում էր, գրավադրված առանձնատունը շրջում էր բանկերով և արդեն 2014թ. հուլիսի 19-ին Ամերիաբանկ-ը համաձայնություն տվեց Երևանի Վրթ. Փափազյան 2 հասցեում գտնվող բնակելի տունը Հեղուշ Գալստյանին օտարելու համար: Գույքը վաճառվել է 900,000,000 (ինը հարյուր միլիոն) դրամով: Հեղուշ Գալստյանը պարտավորվել էր այն վճարել փոխանցումով: Գումարը չէր վճարվել:

Տեսնելով, որ գրավադրված գույքի դիմաց ստացված վարկի գումարը չի վճարվում, Ամերիաբանկ-ն արտադատական կարգով բռնագանձում տարածեց և Հեղուշ Գալստյանի անունից այն վաճառեց Էմիլ Զուլոյանին: Որոշ ժամանակ անց Էմիլ Զուլոյանն առանձնատունը նվիրեց անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանին: Նոտարում վերջինիս օրինական ներկայացուցիչներն էին հայրը` Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը և մայրը՝ Սուսաննա Համլետի Գասպարյանը:

Մինչ օրս Երևանի Վրթ.Փափազյան 2 հասցեում գտնվող առանձնատան համար գումար չի վճարվել: Մի քանի դատական գործընթացներ ընթացքի մեջ են:

Այս մասին կարծիք է հայտնում Կարեն Հեքիմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը