Ներքին 2 տարի առաջ - 13:45 16-10-2024

Մինչ ԱԺ-ում «արա»-ի կռիվ է գնում, Երևանի սրտում «Արա Սիթի» է կառուցվում

Մինչ իշխանության ներկայացուցիչները՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն Ազգային ժողովում վիճում են, թե իրենցից ով է «արա»-ն, Երևանի սրտում կառուցվում է «Արա Սիթի»։

«Ռուսաստանի հայերի միության» ՀԿ նախագահ Արա Աբրահամյանին պատկանող Արամի 32 հասցեում գտնվող Երևանի կենտրոնական հանրախանութի շենքը պատրաստվում են դարձնել «Արա Սիթի»։

Արդեն գործարկվել է ara-city.am կայքը, որտեղ ներկայացված է նման կենտրոն ստեղծելու նպատակը։

Մեծ քաղաքի սրտում ստեղծել «Փոքր քաղաք», որտեղ սպառողները հնարավորություն կունենան բավարարելու իրենց զվարճանքի, ազատ ժամանակն արդյունավետ անցկացնելու, անհրաժեշտ գնումներ կատարելու, հյուրանոցային ծառայություններից օգտվելու տարաբնույթ պահանջմունքները:

«Արա Սիթի» բազմաֆունկցիոնալ համալիրը ներառում է սեփականության իրավունքով իրեն պատկանող մայրաքաղաք Երևանի ամենակենտրոնական հատվածում բնակելի, առևտրային, գրասենյակային, հյուրանոցային շենքեր և շինություններ (ընդհանուր տարածքները կազմում են մոտ 2,3 հա հողատարածքի վրա 140,000 քմ):

Կոմլեքսը ներառում է նաև առևտրային տարածքներ, ավտոկայանատեղի, կենտրոնացված ինժեներական համակարգերի համար նախատեսված տարածքներ, առանձին կաթսայատուն, էլ. ենթակայան, պահեստներ և այլ տեխնիկական հատվածներ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով