Մամուլ 1 տարի առաջ - 09:00 16-10-2024

Նորի՞ց Ադրբեջանը հասավ իր ուզածին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Որոշ իշխանականների երեկվա հայտարարությունները հուշում են, որ Փաշինյանն Ալիեւի ճնշման ներքո գնացել է հերթական զիջումներին, եւ խաղաղության պայմանագրի մյուս կետերի շուրջ էլ են համաձայնության եկել։ Ժնեւում՝ վեհաժողովի ժամանակ իր ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուշագրավ բացահայտում է արել՝ ասելով, որ խաղաղության պայմանագրի հարցում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: «Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ»,- հայտարարել է նա եւ Ադրբեջանին կոչ արել․
«Մենք հրավիրում ենք Ադրբեջանին՝ դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար: Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»:

Ուշագրավ է, որ մոտ երկու շաբաթ առաջ խորհրդարանի ամբիոնից հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր 17 կետից բաղկացած պայմանագրի 13 կետի համաձայնեցման մասին՝ ասելով, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված՝ դիվանագիտական կոռեկտության խնդիր կա։ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը զուգահեռ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՔՊ-ական ղեկավար Սարգիս Խանդանյանն էլ երեկ իր հարցազրույցում աչքալուսանք էր տվել, թե Փաշինյանն Ալիեւին առաջարկել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 1-2 հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը:

Հիշեցնենք, որ ՔՊ-ականների այս «դուխով» հայտարարություններից մեկ օր առաջ Ալիեւը հերթական անգամ սպառնաց, որ չի ստորագրելու պայմանագիրը՝ մասնակի համաձայնեցված կետերով։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան