Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 13:19 12-10-2024

Ռուսական և ուկրաինական կողմերը հաղորդում են ԱԹՍ հարվածների ու վիրավորների մասին

Հոկտեմբերի լույս 12-ի գիշերը Զապորոժիեում ռուսական հարվածների հետևանքով երեք մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 11-ամյա մի աղջիկ, հայտարարել է շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեոդորովը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հստակեցրել է՝ երեք հարվածները հասցվել են կառավարվող օդային ռումբերով։ Հիմնականաում մասնավոր ենթակառուցվածքներ են տուժել, այդ թվում՝ ձիարշավարան։

Մոսկվան չի արձագանքել հաղորդումներին։

Ռուսական կողմն իր հերթին հայտնել է, որ հոկտեմբերի 12-ի առավոտյան Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել։

Երեք տուն, մեկ մեքենա էլ վնասվել է Կրասնոդարի երկրամասում, հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը՝ նշելով՝ վիրավորներ չկան։

Տեղական տելեգրամյան ալիքները գրում են, որ Լուգանսկի շրջանի օկուպացված Ռովենկի քաղաքում ԱԹՍ հարվածից նավթի պահեստ է այրվում։

Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Այս նավթային պահեստը վերջին անգամ հարձակման է ենթարկվել 2024-ի մայիսին։ Այն ժամանակ հաղորդվեց 4 զոհի մասին։ Ռուսաստանի քաղաքային իշխանությունները հարվածների համար մեղադրել էին Ուկրաինային: Կիևը չէր մեկնաբանել հաղորդումը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին