Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 20:46 08-10-2024

Մեր ընդհանուր ջանքերով հետևողականորեն ամրանում է ԱՊՀ հեղինակությունը․ Պուտին

ԱՊՀ երկրների ղեկավարները կոնկրետ եւ առարկայական քննարկել են կառույցի շրջանակներում համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ավարտին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ, համաձայնեցվել են կարևոր որոշումներ, որոնցով պայմանավորվում է ԱՊՀ համագործակցության զարգացումը՝ ինչպես գալիք տարվա, այնպես էլ ապագայի համար։ Բոլոր այստեղ հավաքված առաջնորդները հանդես են գալիս համագործակցության հետագա խորացման օգտին, և մենք տեսնում ենք, որ մեր ընդհանուր ջանքերով հետևողականորեն ամրանում է ԱՊՀ հեղինակությունը` որպես ինտեգրացիոն միավորման։

Համագործակցության անդամները գործում են բացառապես փոխըմբռնման, իրավահավասարության և բարյացակամության սկզբունքներով։ Հաջողությամբ լուծում են առանցքային խնդիրներ` միտված մեր քաղաքացիների բարեկեցությանը եւ որակյալ կենսապայմաններին»,- իր ելույթում ընդգծել է ՌԴ նախագահը։

Անկախ պետությունների համագործակցությունն, ըստ Պուտինի, չի սահմանափակվում տնտեսական հաջողություններով, քանի որ զարգանում է համագործակցությունը նաեւ հումանիտար ուղղությամբ։

«Այն հիմնված է մեր ժողովուրդների փոխադարձ շահերի, մշակույթի եւ ավանդույթների վրա։ Մենք բոլորս հասկանում ենք մեր ընդհանուր պատմության հիշողության պահպանման կարևորությունը եւ շատ բան ենք անում դրա համար։ Հաջորդ տարի նշելու ենք Սովետական ժողովրդի Հաղթանակի 80-ամյակը, այդ համատեքստում, մեր նստաշրջանի արդյունքներով, կընդունվի միասնական կոչ` ուղղված մեր ժողովուրդներին եւ համաշխարհային հանրությանը»,- ասել է ՌԴ նախագահը եւ ավելացրել, որ Ռուսաստանից հետո ԱՊՀ ղեկավարությունը 2025թ հունվարի 1-ից կստանձնի Տաջիկստանը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան