Ներքին 1 տարի առաջ - 19:27 07-10-2024

Հազարավոր հեռախոսներ ու ոչ մի պատասխան. պետական ապարատը կապը կտրել է

Հայաստանում տեղեկատվության ազատության մասին օրենսդրության ձևավորումից 21 տարի անց դեռևս բազմաթիվ խնդիրներ կան։ Թեև տեղեկատվության ազատության ոլորտում ձևավորվել է դրական պրակտիկա, այնուամենայնիվ՝ առկա խնդիրներն էական խոչընդոտ են լրագրողների համար։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված են տեղեկություն տրամադրելու բավականին հստակ ընթացակարգեր, բայց հարկ է նշել, որ բացակայում են արդյունավետ կիրառման մեխանիզմները՝ խոչընդոտելով լրագրողների տեղեկատվության ազատության իրավունքի լիարժեք իրացմանը։

Oragir.News-ը տեղեկություն ստանալու գործընթացում բախվում է խտրական մոտեցումների, քանի որ այն աչքի է ընկնում կառավարության սուր քննադատությամբ։ Եվ սա նորություն չէ։ Սակայն սրանից զատ, ոչ պակաս ուշադրության է արժանի այն, որ շատ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարներն ու լրատվության վարչությունները, որոնց գործառույթներից մեկը լրագրողների հարցերին պատասխանելն է, գրեթե չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Դրանց մեջ առանձնանում է ՀՀ վարչապետի աշխատակազմը, մասնավորապես աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը երբեք չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, սակայն վրդովվում է, երբ նյութը հրապարակելուց առաջ իր հետ չեն խոսել։

Հետաքրքիր է, ըստ Արայիկ Հարությունյանի՝ ինչ գերբնական ուժերի միջոցով պետք է լրագրողները կապ հաստատեն իր հետ։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարից մեկնաբանություն ստանալը ևս դասվում է «հրաշքների» շարքին։ Քանի որ ՊՆ խոսնակի և՛ բջջային հեռախոսահամարին, և՛ քաղաքային հեռախոսահամարին ուղղված զանգերը, որպես կանոն, մնում են անպատասխան։ Այս շարքում իր ուրույն տեղն ունի ԱԳՆ մամուլի քարտուղարը, որի հետ կապ հաստատելու համար, թերևս՝ միայն երկնային բարեխոսությունը կօգնի։ Իրենց գործառույթներից շեղվածների ցանկն այսքանով չի ավարտվում։

Տպավորություն է, որ շատ խոսնակներ մեծ «լավություն» են անում լրագրողների հետ շփվելով, մոռանալով, որ դա այն աշխատանքն է, որի համար իրենք վարձատրվում են հարկատուների միջոցներով։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում